Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն իր ընկերուհու` Ելենա Ռիստիչի հետ հանդիպել է Մոնակոյի արքայազն Ալբերտի և նրա կնոջ` Շարլինի հետ: Մոնտե-Կարլոյի «Մասթերս-1000» շարքի տղամարդկանց մրցաշարի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել արքայազն Ալբերտի խնդրանքով:
Օրերս մեկնարկող Մոնտե-Կարլոյի «Մասթերս-1000» շարքի տղամարդկանց մրցաշարի առաջին փուլում Նովակ Ջոկովիչը կհանդիպի Անդրեա Սեպպի – Վիկտոր Հանեսկու մրցավեճի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Մոնտե-Կարլոյի «Մասթերս-1000» շարքի տղամարդկանց մրցաշարի նախորդ 7 տարիների չեմպիոնը հանդիսանում է իսպանացի Ռաֆայել Նադալը:








































