Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը պատասխանել է հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսին, որը դեմ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Հոլանդիա այցին՝ նրան խորհուրդ տալով մնալ տանը:
Այս կապակցությամբ Նիդերլանդներում տեղի ունեցած թուրք-հոլանդական գործարար ֆորումից հետո Բաղըշը հայտարարել է. «Նախագահ Գյուլը Հոլանդիա է այցելել Բեատրիկս թագուհու հրավերով՝ կապված երկու երկրների միջև 400-ամյա պատմական կապերի հաստատման հետ: Բոլոր տեղերում, որտեղ մենք այցելեցինք, նախագահին ընդունեցին մեծ համակրանքով:
Գոյություն ունի այսպիսի արտահայտություն. «Շունը հաչում է, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը»: Սա շատ հաջող պետական այց է, և ոչ ոք չի կարող ստվեր նետել դրա վրա»:








































