Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է հայկական լոբբիի գործունեությանը.
«Մեր դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում: Դա ճշմարտություն է: Ես լիովին համոզված եմ դրանում: Այդ մասին չի կարող այլ կարծիք լինել: Այդ տեղեկատվական պատերազմում իր ակտիվությամբ բնականաբար առանձնանում է հայկական լոբբին: Հենց վերջինս է համայն աշխարհի աչքում սևացնում Ադրբեջանին, և նրա ջանքերի արդյունքում են Ադրբեջանին մեղադրում հակաժողովրդավարական երկիր լինելու մեջ:
Հայկական լոբբին երբեմն բաց կամպանիա է մղում Ադրբեջանի նկատմամբ՝ վնասելու համար նրա իմիջը: Այսօր հայկական լոբբիի թիվ մեկ թիրախն Ադրբեջանն է: Թեև վերջին շրջանում հայկական լոբբին թուլացել է՝ մենք պետք է պատրաստ լինենք նրա դեմ պայքարին»: