Thursday, 11 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

«Բավարիա» – «Ռեալ»` 2:1. Ներկայացում Մյունխենում (տեսանյութ)

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում կայացած «Բավարիա» – «Ռեալ» հանդիպումը վերածվեց ֆուտբոլային հիասքանչ ներկայացման:

Խելահեղ տեմպով անցած հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հուժկու հարվածով գնդակը մխրճեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: «Ռեալ»-ը կրկին գոլ բաց թողեց ստանդարտ դիրքի խաղարկումից հետո: Առաջին խաղակեսն ավարտվեց «Բավարիա»-ի հաղթանակով:

53-րդ րոպեին իսպանական ակումբի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն նպաստավոր դիրքից անհաջող հարված կատարեց. թվում էր` վտանգն ավարտված է, սակայն Կարիմ Բենզեմայի ջանքերով գնդակը կրկին հայտնվեց պորտուգալացու մոտ, իսկ վերջինս Մեսութ Օզիլին հնարավորություն տվեց գրավելու իր հայրենակից Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:

90-րդ րոպե. «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները սպասում են ֆանտաստիկ հանդիպում անցկացրած Հոուրադ Ուեբի` խաղավարտն ազդարարող սուլիչի ձայնին: Ժոզե Մոուրինյոն խաղադաշտ էր դուրս բերել Ֆաբիո Կոենտրաոյին (պահեստայինների նստարանին թողնելով գերազանց մարզավիճակում գտնվող Մարելոյին), ով «սանձեց» Արյեն Ռոբենին, և «Ռեալ»-ի պաշտպանության ձախ եզրում չառաջավ այն քաոսը, որը տիրում էր աջ եզրում: 90-րդ րոպեին առաջին անգամ պորտուգալացին հապաղեց: Ֆիլիպ Լամը, հայտնվելով նպաստավոր դիրքում, փոխանցում կտարեց դեպի դարպասային հրապարակ. Գոմեսը չէր կարող բաց թողնել գոլ հեղինակելու իր վերջին հնարավորությունն այդ խաղում: Ինչպես միշտ, ուշացավ բազմաչարչար Ալվարո Արբելոան, ով «անցումային գոտի» էր դարձրել «Ռեալ»-ի պաշտպանության աջ եզրը:

Այսպիսով` «Բավարիա»-ն արժանի հաղթանակ տարավ: «Բեռնաբեո»-ն սպասում է գերմանացիներին:


Bayern Munich 2-1 Real Madrid – All Goals by goalsarena2012-3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում