Ջենիֆեր Անիսթոնը միայն ջերմ մաղթանքներ ունի իր նախկին ամուսին Բրեդ Փիթի և նրա կնոջ՝ Անջելինա Ջոլիի համար։
Ինչպես հայտնում է People-ը, դերասանուհուն մոտ աղբյուրը հաղորդում է, որ նա վաղուց է մոռացել Փիթին և փորձում է կենտրոնանալ իր երջանկության վրա: Հիշեցնենք, որ Փիթն ու Ջոլին իրենց նշանադրության մասին հայտնել էին անցած շաբաթ:
Աղբյուրը հայտնում է, որ Անիսթոնը միշտ ցանկացել է, որ Փիթը երջանիկ լինի: Փիթն ու Անիսթոնը բաժանվել էին 2005 թվականին:








































