Google-ի՝ Gmail ծառայության հետ առաջացած խնդիրները պատճառ են դարձել, որ որոշ օգտատերեր չկարողանան այսօր կեսօրին տեսնել իրենց էլեկտրոնային նամակները:
Fox news-ը հաղորդում է, որ Google-ի Apps Status Dashboard-ը գտել է սխալը և հայտնել է, որ դրանից տուժել է միայն օգտատերերի 2 տոկոսը:
Ինչպես ասել է ընկերության խոսնակը, իրենք տեղյակ են, որ որոշ օգտատերեր իրենց էլեկտրոնային փոստ չեն կարողացել մուտք գործել: Ընկերությունը հայտնել է, որ իրենք լուծել են խնդիրը, և ներողություն է խնդրել օգտատերերից՝ անհարմարության համար:








































