Microsoft ընկերությունն այսօր հայտնել է, որ Halo 4-ն հասանելի կլինի արդեն այս տարի: Խաղը կթողարկվի նոյեմբերի 6-ին: SlashGear-ը հաղորդում է, որ խաղի բովանդակության մասին տեղեկությունները քիչ են, բայց ակնկալվում է, որ Master Chief-ը կշարունակի պայքարել չար ուժերի դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ողջ տիեզերքի համար:
Microsoft Studios-ի կառավարիչը հայտնել է, որ ընկերությունը Halo-ի հետ միասին կբացի խաղերի մի նոր դարաշրջան, և Halo 4-ի շնորհիվ 2012-ն ամենահաջողված տարիներից մեկը կլինի Xbox-ի պատմության մեջ:








































