As պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կասկածում Հոուարդ Ուեբի վարպետությանը, ով սպասարկելու է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը:
«Ես նրան միշտ լավ մրցավար եմ համարել: Ակնհայտ է, որ նրանք նույնպես անցկացնում են վատ հանդիպումներ, սակայն Ուեբը լավ մրցավար է: Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչից առաջ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կարող է լինել: Մենք պատրաստվում ենք դուրս գալ եզրափակիչ` երկու տարվա ընթացքում կատարած ահռելի աշխատանքից հետո», – ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Հոուարդ Ուեբը, ով սպասարկել է 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը` Իսպանիա – Հոլանդիա հանդիպումը:









































