Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անտոնիո Դի Նատալեն հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին: 34-ամյա ֆուտբոլիստի վրա մեծ ազդեցություն է թողել Պյերմարիո Մորոզինիի մահը. Բ Սերիայի առաջնության «Պեսկարա»-ի դեմ խաղի ժամանակ ֆուտբոլիստի սրտի աշխատանքը դադարել էր:
«Մտածում էի կարիերայիս ավարտի մասին դեռևս անցյալ ամառվանից: Ես կմասնակցեմ այս 6 հանդիպումներին, իսկ հետո կտեսնենք»,- հայտնել է Դի Մարիոն, ով համարվում է վերջին 3 մրցաշրջանների Ա Սերիայի լավագույն ռմբարկուն:







































