Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ՀԱԿ-ը խոստանում է ոչ մի նոր պարտք չվերցնել. Հ. Բագրատյան

ԱԺ ընտրությունները սոցիալ-տնտեսական ծրագրերի հիման վրա պետք է անցկացվեն, մինչդեռ ոչ մի քաղաքական ուժ նորմալ ծրագրեր չի ներկայացրել՝ բացի ՀԱԿ-ից. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Հրանտ Բագրատյանը: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը 5 տարում իր ծրագիրը 100%-ով կկատարի և կհանի երկիրը այս վիճակից:

«Այն ժամանակ Սերժ Սարգսյանն ինձ մոտ նախարար էր, ու բազմիցս է ասել, որ ոչ մեկը երկիրը այդ վիճակից չէր հանի»,- հիշեց ՀՀ նախկին վարչապետը:

Ըստ բանախոսի՝ ՀՀ-ում 7.5% տնտեսական աճից հետո միայն կդադարի արտագաղթը: Հանքարդյունաբերության աճի հաշվին տնտեսությունը հնարավոր չէ զարգացնել, քանի որ աշխարհն ավելի արագ է զարգանում:

ՀԱԿ-ը խոստանում է ոչ մի նոր պարտք չվերցնել, ստերիլիզացնել տրանսֆերտները, ստեղծել կայունացնող հիմնադրամ, տնտեսության 11-12%-անոց աճ ապահովել, իսկ բյուջեի աճը, ըստ Բագրատյանի, կլինի կրկնակի, քան տնտեսության աճը, քանի որ օլիգարխները կմուծեն հարկերը: Երկրում գյուղացիների հետ միասին կլինի 500 հազար աշխատատեղ:

Հ. Բագրատյանի խոսքով՝ ՀԱԿ-ն աշխատատեղեր չի ստեղծելու, այլ ապահովելու է միջավայր, որ մարդիկ իրենք իրենց համար աշխատատեղ ստեղծեն. «Կայուն է այն աշխատատեղը, որ ժողովուրդն ինքն է ստեղծում»:

ՀԱԿ-ն օլիգարխիայի դեմ պայքարելու է առաջին հերթին մաքսային ծառայությունը փոխելով. կլինի հարկերի կտրուկ բարձրացում` 12 անգամ կբարձրանան Քաջարանի ու մետաղական հանքերի հարկերը:

Հ. Բագրատյանը նշեց, որ պատրաստ է բանավիճել, նույնիսկ Ռուբեն Հայրապետյանի հետ, եթե ՀՀԿ-ն որոշի, որ Ռուբեն Հայրապետյանն է ներկայացնում իրենց տնտեսական բլոկը: Միաժամանակ նա նկատեց, որ ներկայում ՀՀԿ-ին ձեռնտու է պարտվել, այլապես կկործանեն թե՛ երկիրը, թե՛ իրենց:

Խորհրդարան անցնելուց հետո ՀԱԿ-ը, ըստ Հ. Բագրատյանի` կախված ուժերի դասավորությունից, պատրաստ է համագործակցել, եթե գործադիր իշխանությունը ղեկավարի ՀԱԿ-ը:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ի՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին` ինչո՞վ առաջնորդվել ընտրություն կատարելիս, եթե քաղաքական ուժերը ծրագիր չեն ներկայացնում, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է արվի կիրառվելիք ընտրակեղծիքների դեմ, ՀՀ նախկին վարչապետը հայտարարեց. «Պետք է ոտքի կանգնենք»:

Նա նաև հայտնեց, որ ուրբաթ երեկոյան Երևանում կկայանա ՀԱԿ հանրահավաքը, վաղը գնում են Արմավիր, ընտրողների հետ հաջորդ հանդիպումը կլինի Սյունիքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում