Դավիթ Հակոբյանը հռետորաբանության ամբիոններից աքլորականչով չի զբաղվել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` խոսելով իր նախընտրական քարոզչության շուրջ:
Նա տեղեկացրեց, որ գյուղերում շատ բարձ մակարդակով ժողովրդի հետ մտերմիկ շփումներ է ունենում, ոչ թե հռետորաբանության ամբիոններից աքլորականչով է զբաղվում: «Իմ փոխհարաբերություններն իմ օպոնենտների հետ շատ լավ է, և ես շնորհակալ եմ, որ իմ քարոզչական աշխատանքներին չեն խոչընդոտել»,- նկատեց Դ. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ թիվ 41-րդ ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանը, անկուսակցական Սպարտակ Հարությունյանը և ՕԵԿ թեկնածու Վահե Վարդապետյանը:









































