Armchess.am-ի տեղեկացմամբ` գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես էր գալիս միաժամանակ Գերմանիայի եւ Ռուսաստանի թիմային առաջնություններում` համապատասխանաբար «Բադեն-Բադեն» և «Սանկտ Պետերբուրգ» ակումբներում: Նույն օրն ավարտված մրցաշարերում Մովսիսյանը ոսկե մեդալի արժանացավ «Բադեն-Բադենի» և արծաթե` «Սանկտ Պետերբուրգի» կազմերում:
Լոոյում անցկացված Ռուսաստանի թիմային առաջնությունում Մովսիսյանը տարավ չորս անընդմեջ հաղթանակ, այդ թվում` վերջին տուրում պարտության մատնեց Պետեր Լեկոյին:






































