Լոնդոնյան «Գեթվիկ» օդանավակայանը, որը ՄԵծ Բրիտանիայում երկրորդն է իր ծանրաբեռնվածությամբ, ապրիլի 16-ին դադարեցրել է իր աշխատանքը՝ A330-300 ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառով:
Չվերթների ընդունումն ու բաց թողնումն ամբողջովին դադարեցված են եղել: Երևանյան ժամանակով 17:20-ին հայտարարվել է, որ օդային հաղորդակցությունը վերականգնված է: Օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է հնարավոր ուշացումների և չվերթներում փոփոխությունների մասին:
Թե երբ «Գեթվիկ» օդանավակայանը կվերսկսի բնական ռեժիմով իր աշխատանքը` դեռ հայտնի չէ
Օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են Virgin Atlantic ավիաընկերության օդանավի անսարքության պատճառով։ Այն հայտնաբերվել է օդ բարձրանալուց հետո, և օդաչուները որոշել են վերադառնալ «Գեթվիկ»:
Հայտնում են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, և 299 ուղևորներից ոչ մեկը չի տուժել:










































