Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Hurriyet. «Ո՞վ կխաղա գլխավոր դերը եվրասիական խողովակային օպերայում»

«Ատլանտյան խորհրդի» Եվրասիա կենտրոնի մասնագետ Ալեքսանդրոս Պետերսոնը թուրքական Hurriyet թերթում տպագրված` «Ո՞վ կխաղա գլխավոր դերը եվրասիական խողովակային օպերայում» հոդվածում կասկած է հայտնել, որ Nabucco-նհաջողությամբ գործարկվելու է:

Դրա պատճառը կարող է լինել Թուրքմենստանի դիրքորոշումը: Աշգաբադը ներկայումս շատ է հետաքրքրված Հարավային Միջանցք նախագծով, որի մաս է կազմում Nabucco-ն, սակայն փորձագետը գտնում է, որ Եվրասիայում արագ փոփոխվող էներգետիկ քաղաքականությունը կարող է վերացնել այս հետաքրքրությունը: Պետերսոնի կարծիքով, այս հանգամանքին պետք է լուրջ ուշադրություն ցուցաբերեն Եվրոպայում վառելիքային շուկաների դիվերսիֆիկացման ջատագովները: Թուրքմենստանը ներկայումս, Ռուսաստանից բացի, մի քանի շուկաներ դուրս գալու հնարավորություն ունի` Չինաստան, Պակիստան, սակայն կայունության տեսակետից նախընտրում է Եվրոպա գազի առաքման նախագծերը:

Այստեղ, սակայն, ևս խնդիրներ կան, մասնավորապես` Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցումը և Ադրբեջանի հետ Սերդար/Քյափազ գազային հանքավայրի շուրջ վեճը: Մյուս կողմից` Աշգաբադի առաջ բացվում է Եվրոպայի հսկայական էներգետիկ կայուն շուկան: Պետերսոնի կարծիքով, Եվրոպան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի տրանս-ադրիատիկ խողովակաշարին, քանի որ այն տնտեսապես ամենաշահավետը կարող է լինել և անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի ծավալվել դեպի Կենտրոնական Ասիա: Այս կարծիքը վերջերս անուղղակիորեն հաստատել էր նաև եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:

Հոդվածի վերջում Պետերսոնը շեշտում է, որ «Հարավային միջանցք» նախագիծը ոչ միայն Եվրոպայի համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման կենսական աղբյուր է, այլ նաև` տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության դեմ լուրջ քաղաքական ակտիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում