Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը (Յոզեֆ Ռատցինգեր) այսօր տոնում է իր ծննդյան 85-րդ տարեդարձը: Ծնունդով Բավարիաց, Աստվածաշնչի հետազոտող ու գիտակ, ուսուցիչ ու գրող Բենեդիկտոս 16-րդն արդեն 7 տարի է, ինչ զբաղեցնում է Սուրբ աթոռը (կոնկլավը 2005թ. ապրիլի 17-ին նրան Հռոմի պապ է ընտրել 78 տարեկանում): Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Ներկայում գերմանացի պրելատը համարվում է վերջին հարյուրամյակում Վատիկանի ամենատարեց սուվերենը: նա համարվում է կաթոլիկության ամենապահպանողական աստվածաբաններից մեկը, ով հեղինակել է բազմաթիվ գիտական հրատարակություններ, որոնցից մեկը՝ «Քրիստոնեության տեսություն» գիրքը, դարձել է բեսթսելլեր` թարգմանվելով աշխարհի տասնյակ լեզուներով:
Ներկայում ուժեղացել են հարձակումները Հռոմի պապի վրա, որին կաթոլիկ եկեղեցու որոշ արմատական շրջանակներ մեղադրում են կաթոլիկության դիրքերի թուլացման, ներքին բարեփոխումներ չանցկացնելու ցանկության մեջ:
Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ վերջինս ցանկանում է հեռանալ «մենաստան` հանգստի», որ իբր նրա դեմ դավադրություն է կազմակերպվում, անգամ ծրագրում են պապի սպանությունը:
Այդուհանդերձ, նա ցուցաբերում է ֆիզիկական ու մտավոր հիանալի ակտիվություն:
Հիշեցնենք, որ վերջերս է ավարտվել նրա՝ թվով 23-րդ ուխտագնացությունը Մեքսկա ու Կուբա:
Առաջիկայում Հռոմի պապը նախատեսում է մեկնել Միլան, Լիբանան, Ռիո դե Ժանեյրո (2013):
Հռոմի պապի հոբելյանը տոնվում է Վատիկանում՝ նեղ շրջանակում: Միևնույն ժամանակ, այսօր Հռոմի ու ամբողջ աշխարհի կաթոլիկական եկեղեցիներում մատուցվում են պատարագներ`ի առողջություն Հռոմի պապի:









































