ՄԱԿ-ի 6 դիտորդներից կազմված խումբը Սիրիա է ժամանել կիրակի օրը: Խումբը լիազորված է տեղեկություններ հաղորդել Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման մասին:
Xinhua լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դիտորդները ժամանել են մեկ օր անց այն բանից, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն համաձայնվել էր Սիրիա դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկին:
6 դիտորդներից կազմված խումբը միայն առաջինն է ընդհանուր խմբից, որ ժամանելու է Սիրիա: Դիտորդների ընդհանուր խումբը կարող է հասնել 250-ի:
Առաքելությունը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի 6 կետերից կազմված ծրագրի մի մասն է, որի նպատակը Սիրիայում բռնությունների դադարեցումն է:








































