ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ներկա է եղել Լվով քաղաքի նոր օդանավակայանի բացմանը, մեկնել է Վարշավա, որտեղ հանդիպում է ունեցել Լեհաստանի ֆուտբոլային կառույցների պաշտոնյաների հետ:
Պլատինին իր հիացմունքն է հայտնել Լեհաստանի կազմակերպչական հմտությունների կապակցությամբ, բայց նաև ընդգծել, որ մինչ «Եվրո 2012»-ը այն մարզադաշտերում, որտեղ անցկացվելու են առաջնության հանդիպումները, պետք է փոխվեն խոտածածկերը: Ֆրանսիացին չի դժգոհում խոտածածկի վիճակից, սակայն հեռուստատեսային հեռարձակման համար խոտանի պատճառ կլինի խոտածածկի տվյալ տեսակը:
«Դուք կարող եք ունենալ գեղեցիկ մարզադաշտեր, կայարաններ, օդանավակայաններ և ճանապարհներ, սակայն հեռուստացույցից այն կողմ նստած մարդիկ տեսնելու են միայն խոտածածկը, որի վրա խաղալու են ֆուտբոլիստները: Ես հանդես եմ գալիս նաև լեհական կողմի անունից, քանզի նրանք նույնպես այս ամենի բաղկացուցիչ մասն են»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Պլատինիի խոսքը:







































