Հայաստանի քաղաքագետների միության մամլո ծառայությունը հայտնել է, որ այսօր` ապրիլի 14-ին կողոպտվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի «Գազ31» մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան:
Այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում: Հմայակ Հովհաննիսյանը Շենգավիթի ոստիկանության բաժին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, սակայն ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել:








































