Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Չեմպիոնչիփի 43-րդ տուրի շրջանակներում «Ռիդինգ»-ը, 3:1 հաշվով հաղթելով «Սաուդհեմփթոն»-ին, ապահովեց իր տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաջորդ տարվա առաջնությունում:
Այդ հանդիպումից հետո Բրայան Մաքդերմոտի սաները վաստակել են 85 միավոր, և Չեմպիոնչիփի մրցաշարային աղյուսակում անհասանելի են երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Վեսթ Հեմ»-ի համար, որը վաստակել է 76 միավոր: Երկրորդ հորիզոնականը 82 միավորով զբաղեցնում է «Սաուդհեմփթոն»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնչիփի մրցաշարային աղյուսակի առաջին երկու ակումբները ստանում են հաջորդ տարի Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք, իսկ 3-6-րդ տեղը զբաղեցրած ակումբները փլեյ օֆֆ մրցակարգով կխաղարկեն ևս մեկ ուղեգիր:










































