Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Համաքաղաքային ծառատունկին մայրաքաղաքում շուրջ 7500 դեկորատիվ ծառ է տնկվել

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատությունները, համատիրություններն ու ընդհանրապես տասնյկակ հազարավոր երևանցիներ: Վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից, նախապես համաձայնեցված վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպես մաքրման և բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարևոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլև ժողովուրդների բարեկամության ևս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։

Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով , ըստ էության , դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։

Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։ Բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին ևս տրամադրվել են համապատասխան գործիքներ և հանձնարարվել է համատիրությունների միջոցով հատկապես բակային տարածքներում մաքրման, բարեկարգման և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բնակիչներին ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով և միջոցներով:

Գարնանային ծառատունկի շրջանակում, Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաև համատիրություններին։ Ծառատունկի համար քաղաքապետարանը տրամադրել է մայրաքաղաքի բնակլիմայական և էկոհամակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երևեանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ և թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից: Նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը:

Նշենք նաև, որ, ընդառաջելով շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին, մայրաքաղաքում գործունեություն իրականացնող շինարարական կազմակերպությունները աղբի հավաքման և տեղափոխման նպատակով տրամադրել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներ։ Նշված աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 103 ինքնաթափ, 36 ամբարձիչ և 5 վերամբարձ կռունկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում