Ինդոնեզիայի արեւմտյան ափում տեղի է ունեցել 11 երկրաշարժ, որը մի քանի կղզիների բնակիչների թողել է առանց հեռախոսային կապի: Խոշոր ավերածությունների մասին դեռ չի հաղորդվել: Նաեւ հայտնի չէ, թե արդյոք կան զոհեր: Մի քանի օր առաջ փորձագետները հայտարարել էին, որ Ճավա կղզու կենտրոնում հնարավոր են ժայթքումներ: Ենթադրվում է, որ այս երկրաշարժերը հենց այդ ժայթքման նախերգանքն են: Գիշերը հայտարարվել էր նաեւ ցունամիի վտանգի մասին, քանի որ երկրաշարժի ուժգնությունը հասել է 7,2 մագնիտուդի: Սակայն այդ տագնապը հանվել է, քանի որ ընդամենը երեքմետրանոց ալիքներ են առաջացել ինդոնեզիական Սիկակապա կղզում:
Ուշագրավ է, որ երկու շաբաթ առաջ այս երկրաշարժի մասին զգուշացումներ եղել են. Ինդոնեզիայի գիտությունների ակադեմիայից հայտնել էին, որ ցանկացած պահի 8,9 մագնիտուդով երկրաշարժ է սպասվում: