Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նորգալիևն առաջարկել է անցկացնել ոստիկանության նոր բարեփոխումներ, ինչն այդ համակարգում «օպտիմալացում են» անվանում: Այս մասին այսօր գրում է ռուսական «Կոմերսանտը»:
Բարեփոխումների նոր փաթեթով նախատեսվում է ուժերի վերաբաշխում բաժինների միջև, ինչպես նաև ՆԳՆ-ում ղեկավար մարմինների փոփոխություն: Բարեփոխումների սկիզբը նախատեսված է արդեն այս տարվա մայիսին:
Ինչպես տեղեկացնում է թերթը, հայտնի չէ, թե Նորգալիևն անձա՞մբ կյանքի կկոչի այդ բարեփոխումները, թե՞ նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի նոր ոստիկանապետ:
Նշենք, որ Մեդվեդևի ժամանակ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները փորձագետների կողմից համարվել են անհաջող:









































