Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը հեղինակեց տեթ-տրիկ, դրանով իսկ սահմանելով մի քանի նոր ռեկորդներ:
• Լա Լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում հյուրընկալվելիս դառնում է 20 գոլի հեղինակ:
• Առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում հեղինակում է 7 հեթ-տրիկ:
• Նախորդ տարի Ռոնալդուն 41 գոլով նվաճեց «Պիչիչի»-ի տիտղոսը: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հեղինակել է 40 գնդակ (Լեո Մեսսին – 39):
• «Ռեալ»-ի պատմության երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է «Ատլետիկո»-ի դարպասը գրավել երեք անգամ:
• Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում իր ակտիվում ունի 52 գոլ (40-ը՝ Լա Լիգայում, 3-ը՝ Արքայի գավաթում, 8-ը՝ Չեմպիոնների Լիգայում, 1-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում),
• Արքայական ակումբի երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է իրացնել բոլորից շատ 11 մետրանոց հարված (23 անգամ):
• Ռոնալդուն տուգանայինից 3 անգամ գրավել է հակառակորդների դարպասը վերջին 4 հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 33-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը հեղինակած Ռոնալդուի հեթ-տրիկն օգնեց «արքայական ակումբ»-ին հաղթել 1:4 հաշվով և կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամաբ մրցաշարային աղյուսակում վերականգնել 4 միավորի առավելությունը:





































