Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել Մոլդովային` որպես «ինքնավար, բարգավաճող, ժողովրդավարական և եվրոպական երկրի», ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում երկրում սկսված ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին: Այս մասին RBC-ին հայտնել են Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունում` նշելով, որ այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի մեջ, որը հասցեագրված է Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատին` վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է սերտ համագործակցության շարունակություն Մոլդովայի նոր կառավարության հետ` վարչապետին, կառավարությանը և մոլդովական ժողովրդին մաղթելով հաջողություններ: