Անդրբայկալի շրջանի բնակավայրերից մեկում, որը գտնվում է Չիտայից 200 կմ հեռավորության վրա, հրդեհ է տարածվել, որի հետևանքով այրվել է 14 տուն: Տուժածների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա:
Բնակավայրերից տարհանվել է մոտ 110 մարդ:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են չորս հրշեջ մեքենաներ: Կրակը հանգցնելու աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին, որի արագությունը րոպեում հասնում է 35 մետրի: