2012 թվականի ապրիլի 2-ին թիվ 38 Ա որոշմամբ Տավուշի մարզպետարանի պահպանման «այլ նպատակներ» բյուջեից հոդվածով Տավուշի մարզի բնակիչներին ցուցաբերվում է դրամական օգնություն` ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղում գտնվող մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից:
Մարզպետը որոշումը կայացրել է ինքը: Որոշումը տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքում: Նախընտրական քարոզչության ընթացքում Տավուշի մարզպետի կողմից պետական բյուջեից արդեն տրվել է 2 մլն 50 հազար դրամ օգնություն կարիքավոր ընտանիքներին:
Փաստորեն կատարվում է պետության կողմից քողարկված քարոզարշավ քարոզարշավի բուն ընթացքում:
Նշենք, որ կարիքավորների ցուցակը օր օրի բազմանում է:









































