Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջիմմի Քարտերի նախագահության ժամանակ ազգային անվտանգության խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից կազմակերպված Global Security Forum 2012 կոնֆերանսին:
Իր ելույթում Բժեզինսկին նշել է, որ Իրանի շուրջ լարվածության աճի հետ մեկտեղ Վաշինգտոնում մեծանում է Կովկասի անվտանգության պահպանման վերաբերյալ անհանգստությունը. «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա Հարավային Կովկասում մեր շահերը, այդ թվում նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը կհայտնվեն սպառնալիքի տակ:
Չեմ բացառում, որ այդպիսի պարագայում Ռուսաստանը կարող է օգտվել հարմար առիթից և երկրորդ պատերազմը սկսել Վրաստանի դեմ: Բացի այդ, Իրանն ու Ադրբեջանը կարող են հայտնվել հակամարտության մեջ»:









































