«Բոսթոն»-ի պաշտպան Ռեյ Ալլենը հայտարարել է, որ ազգային ֆեդերացիաները պետք է հավաքականների խաղացողներին վճարեն միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
«Դուք խոսում եք հայրենասիրության մասին, այն մասին, որ խաղացողները պետք է ցանկանան խաղալ հավաքականներում, բայց պետք է մտածել, թե ինչպես նրանց գրավել դեպի ազգային ընտրանիները:
Հեշտ չէ, երբ խաղում ես փլեյ-օֆֆում, այնուհետև 2-3 շաբաթ ես ստանում հանգստի համար և նորից սկսում ես մարզվել, իսկ հետո էլ անհրաժեշտություն է լինում այլ երկիր մեկնելու: Դա, իհարկե, հիանալի է, բայց բասկետբոլիստներին հանգիստ է անհրաժեշտ:
Ստացվում է այնպես, որ NBA-ի խաղացողները դառնում են բիզնեսի մի մաս: Ամռանը բասկետբոլիստները տարբեր հնարավորություն են ունենում գումար վաստակելու, բայց երբ արտասհման են մեկնում, զրկվում են այդ հնարավորություններից»,- Ալլենին մեջբերում է Fox Sports-ը: