Գլենդելի քաղխորհրդի անդամ Ֆրենկ Քուինտերոն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Նա ընտրվել է ձայների 3 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Վճռորոշ քվեն ներկայիս քաղաքապետ Լորա Ֆրիդմանինն է եղել: Վերջինս իր ձայնը Քուինտերոին տալու որոշումը բացատրել է նրանով, որ Քուինտերոն չի ծրագրում հաջորդ ապրիլին առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, սա նրա վերջին հնարավորությունն է:
Քուինտերոյի թեկնածությանը դեմ են եղել քաղխորհրդի անդամներ Արա Նաջարյանն ու Ռաֆի Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ քաղաքապետի ընտրության փորձը ձախողվել էր, քանի որ ներկայիս քաղաքապետը բացակայում էր երկրից:









































