Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Օրերս ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, նրանց միայն 12 տոկոսն է ակնկալում արդար ընտրություններ: Դրան ի պատասխան Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ մարտի վերջին ՀՀ-ում 1650 հարցվողների շրջանում անցկացված հարցումների տվյալներով նրանց 40%-ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ: «Ես գիտեմ‚ որ այլ հարցումներ այլ արդյունքներ են ցույց տալիս: Կյանքն է այդպիսին` տարբեր հարցումներ են, տարբեր քաղաքականություն է և տարբեր հարցումներ տարբեր արդյունքներ են տալիս», – tert.am-ին ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` մեկնաբանելով այս տարբերությունները:
Այն, որ Հայաստանում կա ստվերային տնտեսություն, ստվերային քաղաքականություն, բոլորս գիտեինք: Փաստորեն, Հայաստանում նաև սոցիոլոգիան է ստվերային:










































