Ջեյմս Բոնդի մասին նոր վեպի հեղինակ կդառնա բրիտանացի հայտնի գրող և սցենարիստ Ուիլյամ Բոյդը: Վեպի մանրամասները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ զարգացումները տեղի են ունենալու 60-ականների վերջին: Գիրքը վաճառքի կհանվի 2013թ.-ի աշնանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուիլյամ Բոյդը 11 վեպերի հեղինակ է:
Տեղեկացնենք, որ Բոնդի մասին 12 վեպ գրել է Յան Ֆլեմինգը, որին նրա մահից հետո փոխարինել են Քինգսլի Էմիսը, Ջոն Գարդները, Ռայմոնդ Բենսոնը և այլ հեղինակներ: Ընդհանուր առմամբ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 միլիոն գիրք գործակալ Բոնդի մասին, իսկ աշխարհի բնակչության կեսն իր կյանքում գոնե մեկ անգամ տեսել է Բոնդի մասին ֆիլմերից մեկը:









































