Մալիին մարդասիրական աղետ է սպառնում, եթե մոտ ժամանակում «չկարգավորվի օգնության մատակարարման հարցը»: Միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամային հարցերով եվրահանձնակատար Կրիստալինա Գերոգիևայի այս նախազգուշացումն այսօր ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը:
«Եվրահանձնաժողովը լրացուցիչ 9 միլիոն եվրո է տրամադրում Մալիի հյուսիսիում առաջացած մարդասիրական կարիքների բավարարման համար, սակայն ռազմական գործողությունները և անկայունությունը խոչընդոտներ են ստեղծում օգնությունը հասցնելու նրանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն»,- նշվում է ԵՄ գործադիր մարմնի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ռազմական հեղաշրջումը և երկրում իրադրության ապաակտիվացումը հանգեցրեցին նրան, որ «Մալիի հյուսիսից հարյուր հազարավոր մարդիկ տեղափոխվում են երկրի այլ հատվածներ, մի մասն էլ ստիպված լքում է երկիրը՝ մեկնելով հիմնականում Ալժիր, Մավրիտանիա, Նիգեր և Բուրկինա-Ֆասո (ընդհանուր առմամբ մոտ 136 հազար մարդ): Նրանք, ովքեր մնացել են իրենց տներում, ծառայություններից ու ապրանքներից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն, և ոտնահարվում են նրանց իրավունքները»։









































