«Մինեսոտա»-ի խաղարկող Ռիկի Ռուբիոն ծնկի վնասվածքի պատճառով հանդես չի գա մինչև մրցաշրջանի ավարտը: Նա հայտարարել է նաև, որ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի կարող մասանակցել Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին, քանի որ վերականգնման համար երկար ժամանակ է պահանջվում:
«Վերականգնման համար 6-9 ամիս է պետք: Ստացվում է` ես չեմ մասնակցի Օլիմպիադային, ինչի համար շատ եմ տխրում»,- Ռուբիոյին մեջբերում է Minneapolis Star-Tribune-ը:
Բասկետբոլիստը վնասվածք է ստացել «Լեյքերս»-ի հետ խաղի ժամանակ, երբ Քոբի Բրայընթի գրոհը խափանելու անհաջող փորձ է կատարել:
Վնասվածք ստացածների ցուցակում է Իսպանիայի հավաքականի ևս մեկ պաշտպան` Ֆերնանդեսը, ով մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը, հավանաբար, կհասցնի վերականգնվել: