Կինոռեժիսոր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում արձագանքել է կնոջ` Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում հայտվելը: «ՀՀԿ ընտրացուցակում կնոջս` Նարինե Միրզոյանի հայտնվելու թյուրիմացությունը հոդս է ցնդել. նա ներկայացրել է ինքնաբացարկի պաշտոնական դիմումը: Հուսով եմ, որ այս զավեշտական պատմության շուրջ ստեղծված չարախնդության խրախճանքն ավարտվելու է, քանզի այն արտացոլում է միայն դրա սպասավորների այտուցված գավառականությունն ու անառողջ երևակայությունը: Ինչպես ասում է բրիտանական բարձրագույն ասպետական շքանշանի կարգախոսը՝ «Թող ամաչի նա, ով այս մասին չարախոսեց»: Շնորհակալ եմ ընկերներիս, ով չարին չհավատաց»: Խզմալյանն ասել է նաև, որ մեկնաբանությունները կներկայացնի ավելի ուշ:








































