News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ինտենսիվ ձնհալն ու օդերևութաբանների կողմից կանխատեսվող անձրևները կարող են Վրաստանի տարբեր շրջաններում հանգեցնել ջրհեղեղի: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչ Քեթևան Ցիկլաուրին:
Վերջինիս խոսքերով՝ օդերևութաբաններն ապրիլի 12-ին կանխատեսել են տեղատարափ անձրև, որն ինտենսիվ ձնհալի հետ ապրիլի 12-ին և 13-ին Վրաստանի արևմուտքում ու արևելքում գտնվող հիմնական գետերում ջրի մակարդակը կհասցնի վտանգավոր գծի:
Ցիկլաուրին հավելել է, որ Վրաստանում ջրհեղեղներն ակնկալվում են մինչև ապրիլի վերջը, քանի որ լեռներում դեռ ձյուն կա: Հնարավոր է, որ ջրի մակարդակը բարձրանա նաև Ալազանի ու Կուր գետերում:









































