Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է «Կրթության մասին» օրենքը: Գյուլը ստորագրել է ոչ վաղ անցյալում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից ընդունված 12-ամյա կրթական համակարգի մասին օրենքը, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է որպես «4+4+4»:
Ըստ այդ համակարգի՝ դպրոց հաճախելու տարիքը 7-ից իջեցվում է 6-ի, իսկ պարտադիր միջնակարգ կրթության տևողությունը 10-ից երկարաձգվում է մինչև 12 տարվա: Բացի այդ, 10 տարեկան աշակերտները կարող են իրենց կրթությունը շարունակել կրոնական ուսումնական հաստատություններում: Մինչդեռ դրանից առաջ մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում էր հաճախել կրոնական ուսումնական հաստատություններ:







































