Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Թուրքերի 54 տոկոսը ցանկանում է ունենալ սեփական ատոմային ռումբ. հարցախույզ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնը (EDAM) սեփական ատոմային ռումբ ունենալու վերաբերյալ մարտի 3-6-ը հարցախույզ է անցկացրել Թուրքիայի 81 նահանգներից 15-ում: Հարցախույզին մասնակցել է 18-ից բարձր տարիք ունեցող 500 մարդ:

Հարցախույզի մասնակիցների 54 տոկոսը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացման (Իրանից բխող սպառնալիքի) ֆոնին Թուրքիան պետք է աշխատանքներ տանի սեփական ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ: 8.2 տոկոսը կարծում է, որ դա անհրաժեշտ չէ, քանի որ ՆԱՏՕ-ն ապահովում է Թուրքիայի անվտանգությունը: 34.8 տոկոսն էլ կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից սեփական ատոմային զենքը ստեղծելուն:

EDAM-ի նախագահ Սինան Ուլգենը հայտարարել է, որ հարցախույզի արդյունքները վկայում են, որ թուրք ժողովուրդը չի հավատում իրանական սպառնալիքի ֆոնին ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի անվտանգության ապահովմանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականին թուրք փորձագետ, TÜRKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Ջելալեթին Յավուզը նշել էր, թե ինչու են ոչ միջուկային երկրները ձգտում հայտնվել միջուկային երկրների շարքում: Ըստ Յավուզի`երկու պատճառով. ա) թշնամուն վախ ներշնչելու, բ) այլ երկրների կողմից հարգանք վայելելու:

Հենց այդ նկատառումներից ելնելով` Յավուզը կարծում է, որ եթե Իրանը տիրապետի միջուկային զենքի, ապա դա ամենևին էլ չի նշանակի, որ նա անպայմանորեն կուղղի մեկ այլ պետության դեմ: Ավելին` եթե նույնիսկ Իրանը գնա այդ քայլին, ապա Թուրքիան ընդգրկված չի լինի իրանական առաջին միջուկային հարվածին ենթարկվող երկրների գոտում հետևյալ 4 պատճառներով.

ա) Իրանի բնակչության գրեթե կեսն ունի թյուրքական ծագում, ինչը հանդիսանում է Իրանի կողմից Թուրքիային միջուկային հարված հասցնելու կանխիչ գործոն, բ) Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և գտնվում է ՆԱՏՕ-ի «միջուկային անձրևանոցի» հովանու ներքո, այսինքն` դեպի Թուրքիա միջուկային հրթիռ արձակելը հակառակ ազդեցությունը կունենա նման կերպ վարվող երկրի համար և աննախադեպ վնասներ կպատճառի նրան, գ) Թուրքիայի տարածքում անգամ միջուկային մեկ ռումբի պայթյունն էական ազդեցություն կթողնի մթնոլորտի վրա, ինչն անխուսափելիորեն կազդի նաև հարևան Իրանի (և ոչ միայն) վրա, դ) Իրանի այդ քայլը կհանգեցնի մահմեդական աշխարհում նրա մեկուսացմանը, քանի որ դա կառաջացնի տվյալ հարցում մահմեդական հանրության անըմբռնողությունը և զայրույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում