Որքան էլ անհավանական թվա, հետազոտողներն ասում են, որ շատ բժշկական իմպլանտանտներ կարող են ցանցահենային հարձակումների զոհ դառնալ, և այդ հարձակումները կարող են վտանգել իմպլանտանտները կրող մարդկանց կյանքը:
Daily Mail-ը գրում է, որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդկանց օրգանիզմներում տեղադրվում են արհեստական ռիթմավար սարքեր կամ ինսուլինի պոմպեր՝ խրոնիկական հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով: Փորձագետներն այժմ ասում են, որ ցանցահենները կարող են հարձակվել այդ իմպլանտանտների վրա, քանի որ դրանց աշխատանքը հիմնված է անապահով ինտերնետային կապի վրա, որը թույլ է տալիս հետևել սարքին:
Սարքի ղեկավարումը ձեռք բերելով՝ կիբերային հարձակում իրականացնողները կարող են անջատել սարքը կամ հիվանդին սխալ դեղամիջոց փոխանցել:
Հետազոտողներն ասում են, որ, չնայած նման դեպքեր դեռևս չեն գրանցվել, սակայն հարկավոր է զգույշ լինել:








































