Windows Phone-ը պոռնո կախվածություն է առաջացնում: Սմարթֆոնի Marketplace-ը հագեցած է տասնյակ անպատշաճ հավելվածներով, որոնք որակյալ հավելվածների բացակայության հետևանք են: Բջջային պլատֆորմում կարելի է գտնել պոռնոգրաֆիկ բնույթի ամեն ինչ:
Google-ը արդյունավետորեն է թաքցնում պոռնոգրաֆիկ բնույթի հավելվածները սմարթֆոնների դիսփլեյից, ինչը չի կարելի ասել Windows Phone-ի մասին: Իսկ նման բնույթի հավելվածները Apple-ի App Store-ում իսպառ բացակայում են՝ գրում է techcrunch.com-ը:
Եվ քանի որ Nokia-ի Windows Phone –ը համեմատաբար էժան է, ապա օգտատերերի մեծ մասը երիտասարդներ են: Նրանք վտանգված են կախվածության մեջ ընկնել անպատշաճ բնույթի հավելվածներից:









































