Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է Samen անվանմամբ հայրենական արտադրության նոր ռադարները: Այս մասին հայտարարել է «Հաթամ Ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրամանատար Ֆարզադ Իսմաիլին:
Վերջինիս խոսքերով՝ իրանցի մասնագետների մշակած նոր համակարգը եզակի է ու անթերի: Նա հավելել է, որ շուտով այդ համակարգերը կներառվեն Իրանի ՀՕՊ համակարգի մեջ, և ապագայում պլանավորված է այն տեղակայել ողջ երկրով մեկ:








































