Արագածոտնի մարզի Օշական համայնքում երեկ երեկոյան վեճ է տեղի ունեցել հարևանների միջև, ովքեր երկար տարիներ թշնամական հարաբերությունների մեջ են:
Վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ:
Կան վիրավորներ, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Հայտնի է վիրավորի անունը` Անդրանիկ Պողոսյան:
Վարկածներ կան, որ Օշականում ոչ թե կրակոցներ են հնչել, այլ նռնակ է պայթել: Տուժող ` Անդրանիկ Պողոսյանն ասել է, որ կրակել են իր վրա, բայց տեղեկություններ կան, որ ինքն է նռնակ նետել:








































