«Ռուսաստան-2018»-ի գործկոմի նիստից հետո սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության նախարար Վիտալի Մուտկոն հայտնել է, որ ՖԻՖԱ-ն Ռուսաստանում անցկացվելիք 2018 թ. աշխարհի խաղերի համար երկրին փոխանցել է 699 մլն դոլար:
«ՖԻՖԱ-ն տրամադրել է 699 մլն դոլար: 2010 թ. աշխարհի խաղերի կազմակերպման համար գրեթե նույնքան գումարն էր տրամադրվել Հարավաֆրիկյան Հանրապետությանը»,- ասել է Մուտկոն:
Հիշեցնենք, որ 2014 թ. աշխարհի խաղերի համար ՖԻՖԱ-ն տրամադրել է կրկնակի ավել գումար, քանի որ Բրազիլիան չի կարողացել հայթայթել անհրաժեշտ գումարները:








































