Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանը շուտով ձեռնամուխ է լինելու Կասպից ծովի ջրերը դեպի երկրի կենտրոնական շրջաններ փոխադրելուն: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջոն:
Վերջինիս խոսքերով՝ պլանն ուղղված է երկրի կենտրոնական շրջանները ջրով ապահովելուն՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական նպատակների համար. «Կասպիցից հեռու ընկած շրջանները կարող են տարեկան ստանալ մոտ 500 միլիոն խորանարդ մետր ջուր: Այս պլանը մշակվել է Կասպից ծովն ու Պարսից ծոցը միմյանց կապելու գաղափարի հիման վրա»:
Նշվում է, որ Իրանը պլանավորում է կառուցել Կասպից ծով-Պարսից ծոց ջրանցք: Այն ունենալու է մոտ 600 կիլոմետր երկարություն, որից գրեթե 350 կիլոմետրը բաժին է ընկնելու Կասպից ծով թափվող Քըզըլուզե և Պարսից ծոց թափվող Կերխե գետերին: Իրանցի մասնագետները նախագիծը գնահատում են 6.5-7 միլիարդ դոլար:









































