Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ կայացած հանդիպումից հետո «Շալկե-04»-ի հարձակվող Ռաուլը նշել է, որ խաղը շատ հետաքրքիր է անցել:
Իսպանացին դարձել է իր թիմի խփած 2 գոլերից 1-ի հեղինակը: Հիշեցնեք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Երկու ուժեղ թիմերի դիմակայություն էր: Մենք էլ, մեր մրցակիցն էլ ցանակնում էինք Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակել: Կարծում եմ՝ մենք թանկ վճարեցինք առաջին հանդիպման վերջին 20 րոպեների համար:
Ինչևիցե, շնորհավորում եմ «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստներին և հաղթանակ մաղթում Եվրոպայի Լիգայում գավաթի խաղարկությունում»,- ասել է Ռաուլը:










































