News Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հերքել է CNN iReport բլոգի տարածած այն տեղեկատվությունը, թե ապրիլի 5-ի գիշերը ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահների միջև տեղի է ունեցել գաղտնի հեռախոսազրույց:
Ըստ CNN iReport-ի՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժողովրդավար ու բաց, մրցունակ ու հավասար մթնոլորտում անցկացնելու հարցը:
Մանջգալաձեն հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նախագահների միջև որևէ հեռախոսազրույց չի գրանցվել:









































