Չինացի գործարարը 38 հազար դոլարով հսկա ձուկ է գնել: Այս մասին տեղեկացնում է sina.com.hk կայքը: Ձեռնարկատերը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, 37 կգ-անոց ոսկեթեփուկ լուցիանը գնել է Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգստում:
Գնված ձուկը պատկանում է Pristipomoides ընտանիքին: Ձկնատեսակը մեծ ճանաչում է վայելում ձկնորսների և ծովամթերքի սիրահարների շրջանում, այն շատ համեղ է: Վաճառքի ժամանակ ձկան համար պայքարել է 500 գնորդ:







































