Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները ժամանել է Անկարա չորեքշաբթի երեկոյան իր թուրք գործընկերոջ հրավերով:
Նրան դիմավորել է պետնախարար Սելմա Ալիյե Քավաֆը Անկարայի Եսենբողա օդակայանում:
Սա Արգենտինայի նախագահի առաջին այցելությունն է Թուրքիա վերջին 19 տարիների ընթացքում: Քիրշներին ուղեկցում են երեք նախարար, 2 մարզպետ և բիզնեսմենների մեծ խումբ:
Այս այցելության ընթացքում ստորագրվելու են բազմաթիվ պայմանագրեր: Քիրշները նաև ներկա կգտնվի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) կողմից կազմակերպված Բիզնես ֆորումին, որին կմասնակցեն Թուրքիայի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները: Ֆորումը կկայանա հունվարի 21-ին Ստամբուլում: