ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ալ-Ջաֆարին Քաթարին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և արևմտյան երկրներին կոչ է արել չանտեսել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած խաղաղության ծրագիրը և չզինել Սիրիայի ընդդիմադիր խմբերին:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, հինգշաբթի օրը Ջաֆարին քննադատել է արաբական երկրներին Սիրիայի ընդդիմությանը աջակցելու մեջ և մեղադրել Թուրքիային «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ հանդիպումը կազմակերպելու մեջ:
Ջաֆարին հավելել է, որ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրեն իրենց քայլերի համար, քանի որ Անանին հաջողության հասնելու հնարավորություն պետք է տալ:









































