Հաճախ ասում են, որ կնոջ մարմինն արդեն իսկ արվեստի գործ է, իսկ ամերիկացի այս նկարչի համար կնոջ մերկ մարմինը լավագույն կտավն է:
Daily Mail-ը գրում է, որ առաջին հայացքից թվում է, թե նրա ստեղծագործություններն իրենցից յուղաներկով պարզ նկարներ են ներկայացնում: Բայց ավելի ուշադիր նայելով՝ կարելիէ տեսնել, որ հրաշալի պատկերներն իրականում նկարված են կնոջ մարմնի վրա ու ստեղծում են կենդանի արվեստ:
Տաղանդավոր նկարիչ Քրեգ Տրեյսին ժամեր շարունակ նկարում է կանանց մարմինների վրա` ստեղծելու համար իր գլուխգործոցները:
44-ամյա նկարիչը նման հարյուրավոր նկարներ է ստեղծել մարդկային կտավի վրա` նկարելով տարբեր բնանկարներ ու կենդանիներ:






















































