Ռուսական մամուլի տեղեկացմամբ՝ ձողափայտերով ցատկերի Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան դատական հայց է ներկայացրել Մոսկվայի Պրեոբրաժենսկի տեղամասի դատարան Дом в Сокольниках բնակելի համալիրի տարածքում գտնվող ավտոտնակի սեփականության իրավունքներն ամրագրելու նպատակով:
«Իսինբաևան նշում է, որ ինքը պայմանագիր է ստորագրել Дон-строй Инвест ՓԲԸ-ի ղեկավարության հետ, ըստ որի՝ պետք է ստանար ավտոտնակի սեփականության իրավունքները: Մարզուհին իր հայցում նշում է, որ կատարել է պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ պատասխանող կողմին վճարելով մոտ 1 մլն ռուբլի, սակայն վերջինս այդպես էլ չի գրանցել սեփականության իր իրավունքը»,- հաղորդում է РИА Новости-ն:
Հավելենք, որ սա Իսինբաևայի երկրորդ դատական հայցն է Дон-строй Инвест ՓԲԸ-ի դեմ: Առաջին հայցը, որը վերաբերում էր 1 սենյականոց բնակարանի սեփականության իրավունքի ամրագրմանը, դատարանը բավարարել է:
Վերոգրյալ գործով դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: